Պահոց

Հանրային քննարկման հրավեր

13.01.2022

2022թ հունվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի շենքում (ք.Երևան, Դավթաշեն 3-րդ թաղամաս) տեղի կունենա «Արծաթ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված, Երևան քաղաքի, Դավթաշեն 3-րդ թաղամաս 7/5, 7/7, 7/24 հասցեներում «Եռանդ» բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: