Պահոց

Հանրային քննարկման հրավեր

26.01.2022

2022թ. փետրվարի 9-ին՝ ժամը 11.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց հ. 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Շող-Մակ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան, Արտաշատի խճուղի հ.2/14 հասցեում նախատեսվող արտադրական շենքի (կարի արտադրամաս) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Հարցերի դեպքում զանգահարել՝ 099991155: