Պահոց

Հանրային քննարկման հրավեր

01.07.2022

2022թ. հուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Խուդյակովի փողոց հ.222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: