Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.07.2022

2022թ. օգոստոսի 09-ին՝ժամը 14.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Արմենակ Արմենակյան փող., 272 հասցեում (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Պանորամա Այթի Քամփուս» ՍՊԸ -ի կողմից ներկայացված Գ. Հովսեփայն փող. հ.24/13 հասցեում նախատեսվող հասարակական նշանակաության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3