Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.07.2022

2022թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 11:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Դ.Անհաղթ փողոց հ.11 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՎՀ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Դ.Անհաղթ փողոցի 14/10, 14/11, 14/14 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: