Պահոց

Հանրային քննարկման հրավեր

22.07.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 12:00-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝ Երևան, Արա Սարգսյան փող., 5 շենք հասցեում տեղի կունենան «Սիմագ» ՍՊԸ կողմից Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս, 10 փողոց, 85 հասցեում ձեռնարկվող սիլիցիումի երկօքսիդի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ք. Երևան, Սեբաստիա 31/1 հասցեում, հեռ.՝ 091-58-66-35: