Պահոց

Հանրային քննարկման հրավեր

18.11.2022

2022թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Տերյան փողոց հ.44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Նաիրի հաուզ» ՍՊԸ և «Նաիրի» բժշկական կենտրոն ՓԲԸ կողմից ներկայացված Կենտրոն վարչական շրջան, Պարոնյան փողոց 21/11 և 22/12 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ. +374 99 991155: