Պահոց

Հանրային քննարկման հրավեր

30.11.2022

2022թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Գ. Նժդեհի փողոց հ. 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Լեքս տոբակո քամփնի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյանց 127/21 հասցեում գործող ծխախոտի գործարանի վերազինման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: