Պահոց

Հանրային քննարկման հրավեր

02.10.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 11:30-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում /Դավթաշեն, 3-րդ թաղամաս/ տեղի կունենա Դավթաշեն վարչական շրջան, Փիրումյաններ 7/6 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.` 011/22-02-18: