Պահոց

Announcement

06.10.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (երկրորդ փուլ) 2020 թ. հոկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին Ա. Սարգսյան փողոց 5 հասցեում տեղի կունենա քաղաքացիներ Էդուարդ Հովհաննիսյանի և Սուսաննա Բարսեղյանի կողմից Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան, Նազարբեկյան թաղամաս հ44/3 հասցեում նախատեսվող բնակելի բազմաբնակարան համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17 կամ զանգահարելով 099991155 հեռախոսահամարով: