Պահոց

Հանրային քննարկման հրավեր

08.10.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստվայրում՝ Դ․ Անհաղթ փողոց, շենք 11 հասցեում, տեղի կունենա «Բեյսիք Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ» ՍՊԸ-ի կողմից Ուլնեցի փողոց 58/10 հասցեում նախատեսվող թվով երկու բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում (առաջին հանրային քննարկում): Հարցերի դեպքում զանգահարել 094011164 հեռախոսահամարով: