Պահոց

Հանրային քննարկման հրավեր

22.10.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի հոկետմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում /Դավթաշեն, 3-րդ թաղամաս/ տեղի կունենա <<ՀԱԷԿ-ի շինարարություն>> ՓԲԸ-ի կողմից Դավթաշենի 10-րդ փողոց, հ․15/4 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17 կամ զանգահարելով 099991155: