Պահոց

Հանրային քննարկման հրավեր

29.10.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:30-ին ք. Երևան Գ. Նժդեհի փողոց հ.26 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՎՄՌ դեվելոփմենթս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Մանանդյան փողոց, 41/44 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: