Պահոց

Հանրային քննարկման հրավեր

23.11.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (երկրորդ փուլ) 2020 թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին Գ. Նժդեհի փողոց հ. 26 հասցեում(վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՎՄՌ դեվելոփմենթս» ՍՊԸ կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան, Մանանդյան փողոց 41/44 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17 կամ 099991155: