ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հանրային քննարկման հրավեր

23.11.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (երկրորդ փուլ) 2020 թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին Երևան քաղաքի Սեբաստիայի փող., 32 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա Գուրգեն Սիմոնյանի կողմից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Ծ.Իսակովի հ.24/8 և 24/5 հասցեներում նախատեսվող հասարակական նշանակության օբյեկտի (առևտրի կենտրոն) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17 կամ 099991155: