Պահոց

Հանրային քննարկում՝ Երևանում ավտոբուսների հավաքակայանի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ

14.05.2021

ՀՀ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը իրականացնում են Երևան քաղաքի երթևեկության և տրանսպորտային համակարգի բարելավման ծրագիր, որի շրջանակներում կիրականացվի Երևան քաղաքում ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցումը Աշակունյաց պողոտայի և Շիրակ փողոցի փոխհատման հատվածում, ինչպես նաև սեղմված բնական գազի լցակայանի կառուցումը Ջրվեժի ավտոբուսների հավաքակայանում։
Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց հրավիրում ենք մասնակցելու հանրային քննարկմանը, որի ընթացքում ծրագրի իրականացման ինժեներատեխնիկական և բնապահպանական թիմի կողմից կներկայացվեն մանրամասն տեղեկություններ ծրագրի նախագծի, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և դրանց կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։ Քննարկումների միջոցառման ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծրագիրն իրականացնող թիմի պատասխանատուների հետ քննարկել Ձեզ հուզող հարցերը, փոխանակել Ձեր կարծիքները, այդ թվում՝ ծրագրի արդյունքում բնապահպանական, սոցիալական, անվտանգության և առողջության վրա հնարավոր ազդեցությունների հետ կապված հարցեր։
Ժամը՝ 14:00-ին,
հինգշաբթի, 27 մայիսի 2021թ.:
Վայրը՝ Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենք, 3-րդ հարկ, հանդիսույթունների դահլիճ:
Հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի փ., 26,
հեռ՝ +(374 11) 518 808:
Հարցերի դեպքում դիմել՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր:
Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱկ-ի կազմում ստեղծված աշխատանքային խումբ:
ք. Երևան, Փ. Բուզանդ 1/3, 5-րդ հարկ, Հեռ՝ 374 (10) 520973: