Պահոց

Հանրային քննարման հրավեր

26.10.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, Դ. Անհաղթի փողոց հ. 11 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք), տեղի կունենա «Ուրախ ժամանց» ընկերության կողմից ձեռնարկվող «Հաղթանակ» զբոսայգում նոր «Պտտվող անիվ» ատրակցիոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ ք. Երևան, Սեբաստիա 31/1 հասցեում, հեռ. 091-58-66-35: