Պահոց

Հայտարարություն

14.11.2018

«ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ


Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու՝ 2018 թվականի նոյեմբերի 14-ից 29-ը ներառյալ կազմակերպվող՝ «Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «2019 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում  հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2018 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ