Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17.12.2018

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 3686-Ա որոշմամբ.
2018 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճարի կիրառման կարգը և չափը սահմանելու մասին:
2) Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3) Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4) Գույք նվիրաբերելու մասին:
5) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
6) Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
7) Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N11-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
8) Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 23-ի N3532-Ա որոշումը և «Արևամանուկ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
9) «Երևանի հ.159 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
10) Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին:
11) Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ