Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

12.06.2019

Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագիրը հաստատելու մասին» N 45-Ա, «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 46-Ա և «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն (22 մարտի 2019թ. N 77-Ն որոշման փոփոխություններով) որոշումներով 2019-2020 թվականներին նախատեսվում է մշակել Երևան քաղաքի` մինչև 2030 թվականը զարգացման գլխավոր հատակագծի նախագիծը: 

Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվել է նշված նախագծի քաղաքաշինական նախագծման առաջադրանքը, որը համաձայն ՀՀ կառավարության «2003 թվականի մայիսի 2-ի N609-Ն և 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N1920-Ն որոշման պահանջների, ներկայացվում է Երևան համայնքի բնակչության իրազեկմանը:
Քաղաքաշինական առաջադրանքի հասարակական քննարկումը նախատեսվում է 2019թ. հունիսի 25-ին` ժամը 11.00-ին, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքի (Փ. Բուզանդի 1/3) 3-րդ հարկում («Երևաննախագիծ» ՓԲԸ, N322 սենյակ):
Մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը կարելի ծանոթանալ նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ում:
Երևանի բնակիչները կարող են մինչև քննարկման օրը Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին կամ «Երևաննախագիծ» ՓԲԸ ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ` անհրաժեշտ հիմնավորումներով, այդ թվում` նաև էլեկտրոնային տարբերակով (yerpro@yandex.ru):
Հասարակական քննարկման արդյունքում արված առաջարկությունները ենթակա են ամփոփման, իսկ առաջադրանքի նախագիծը անհրաժեշտության դեպքում՝ լրամշակման:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ