Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19.06.2019

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 19-ի թիվ 2042-Ա որոշմամբ.
2019 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 14.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.


1) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին:
2) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին:
3) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4) Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և գույքի նվիրատվության մասին:
5) Երևան քաղաքում Հենրիկ Ոսկանյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ