Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.11.2019

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ 

ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
3. Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի փետրվարի 12-ի N60-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
4. Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին:
5. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6. «ՄԱՔՍ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներդրումներ կատարելու առաջարկին հավանություն տալու և Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի փետրվարի 11-ի N 112-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
7. «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին:
8. Երևան համայնքի սեփականություն համարվող Գ.Նժդեհի փողոցի հ.9ա շենքի հ.33 բնակարանն անհատույց օտարելու մասին:
9. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
10. Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի 3 շենքի հ.38 բնակարանի Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 1/2 բաժնեմասն անհատույց օտարելու մասին:
11. Երևան համայնքի սեփականություն համարվող Մ.Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքի 8/2 հասցեի բնակելի տունն անհատույց օտարելու մասին:
12. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
13. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
14. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N41-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
15. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
16. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
17. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
18. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N405-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
19. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
20. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին:

21. Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի ապրիլի 30-ի N148-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ