Պահոց

Հայտարարություն

26.10.2021

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևան համայնքի խնդիրների լուծմանը միտված երիտասարդական կազմակերպությունների նորարարական ծրագրերի ֆինանսավորման մրցույթ:
Մրցույթի նպատակն է նորարարական ծրագրերի ֆինանսավորման միջոցով ներգրավել համայնքի երիտասարդներին Երևան քաղաքին առնչվող խնդիրների լուծմանը:
• Մրցույթին կարող են մասնակցել միայն իրավաբանական անձիք:
• Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով՝ հայերեն լեզվով, փակ ծրարով, ծրարի վրա փակցված A4 չափի թղթի վրա անհրաժեշտ է նշել «Երևանի քաղաքապետարան» անվանումը, հայտի ներկայացման վայրը, մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը, հեռախոսահամարը, Էլեկտրոնային փոստի հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը:
• Հայտը պետք է ներառի՝
- Ծրագրի ամփոփ նկարագիրը, նպատակը, հիմնախնդիրները, կարիքի հիմնավորումն
- ու ակնկալվող արդյունքները,
- Մասնակցի կողմից հաստատված ֆինանսական նախահաշիվը,
- Մասնակցի կողմից հաստատված կատարման ժամանակացույցը,
- Կազմակերպության գործունեության և ծրագրերի ամփոփ նկարագիրը,
- Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը։
• Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերն, ինչպես նաև ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին:
• Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ:
• Մասնակիցը մինչև հայտը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք
ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:
• Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ ոչ ուշ քան մրցույթի հրապարակային ծանուցումից 15 աշխատանքային օր հետո /2021թ. նոյեմբերի 15-ը, ժամը՝ 13.00/
ք.Երևան, Բուզանդի 1/3, (6-րդ հարկ) հասցեով:
• Հայտերի բացումը տեղի կունենա հայտերի բացման նիստին, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 16-րդ օրը /2021թ. նոյեմբերի 16-ը, ժամը՝ 14:00-ին։
• Մրցույթին ներկայացված ծրագրերից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 4 ծրագրերը, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:
• Մրցութային հանձնաժողովն առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.
- խնդրի արդիականություն,
- նորարարություն,
- երիտասարդների կողմից առաջարկվող և երիտասարդների կողմից իրականացվող ծրագիր,
- երիտասարդության ոլորտի հետ առնչություն,
- իրագործման իրատեսություն:
• Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները, ծրագրերն իրականացնելիս, սերտորեն համագործակցելու են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի հետ և վերջինիս իրավունք է վերապահվում վերահսկողություն իրականացնել ծրագրի անցկացման ամբողջ ընթացքում:
• Հաղթող ճանաչված մասնակիցները պարտավոր են իրենց կողմից ներկայացրած կատարման ժամանակացույցին համապատասխան ներկայացնել հաշվետվություն՝ ծրագրի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժին՝ 011-514-396 հեռախոսահամարով: