Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.05.2016

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2016 թվականի մայիսի 25-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2016 թվականի մայիսի 25-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

 

1. Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
3. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
4. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
5. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
6. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
7. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակելի տարածքն անհատույց օտարելու մասին։
8. Բնակարանն անհատույց օտարելու մասին։
9. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին։
10. Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2015 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը սահմանելու մասին։
11. Պարտավորությունը դադարած համարելու մասին։
12. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի N305-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
13. Նվիրաբերության առաջարկին հավանություն տալու մասին։
14. Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչելու մասին։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ