Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

07.06.2017

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 1-ի «Երևանի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N1 արձանագրությունը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 102-րդ կետի համապատասխան՝ 2017 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 11.00-ին, Երևանի ավագանու նստավայրում՝ Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտիի 1, 5-րդ հարկ), ավագանու նիստերի դահլիճում տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը` հետևյալ օրակարգով՝ 

1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում։
2. Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր։
3. Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների կազմավորում։
4. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում։
5. Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ