ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայտարարվում է Երևանի մասին պիեսի՝ թատերգության մրցույթ

01.03.2018

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի գրողների միությունը՝Երևանի  հիմնադրման 2800 ամյակի տոնակատարություններին ընդառաջ,հայտարարում են Երևանի մասին (ներառյալ Ուրարտական շրջանը)պիեսի՝ թատերգության մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել դրամատուրգներ, հեղինակներ՝առանց տարիքային սահմանափակման:

Մրցանակակիր լավագույն պիեսը կբեմադրվի Երևանի թատրոններում:

Հայտերն ընդունվում են ս/թ մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը:

Մրցույթի մասնակիցները պետք է իրենց աշխատանքները ներկայացնեն երկուական տպագիր օրինակով և էլեկտրոնային տարբերակով:

Սահմանվում է՝

Առաջին մրցանակ - 800 հազար դրամ

Երկրորդ մրցանակ - 500 հազար դրամ

Երրորդ մրցանակ -  300 հազար դրամ

Էլ. հասցե՝ yerevan2800@yerevan.am

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37410) 56-45-70 հեռախոսահամարով կամ այցելել Հայաստանի գրողների միություն՝  ք. Երևան Բաղրամյան պող. 3, երկրորդ հարկ: