Պահոց

Իրականացվում է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կետի տեղադրման աշխատանքներ

13.04.2018

Հարգելի՛ համաքաղաքացիներ,
մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կետերի տեղադրման շրջանակում Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոց տանող ճանապարհի աջակողմյան այգում մեկնարկել են վերոնշյալ կետերից մեկի տեղադրման աշխատանքները:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի տուրիզմի բաժին