Պահոց

ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ

31.01.2018

Հարգելի գործընկերներ,
տեղեկացնում ենք, որ փետրվարի 2-ին՝ ժամը 12։00-ին Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենա մամլո ասուլիս, որի շրջանակում Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը կներկայացնի նոր ցանցի նախագծի հիմնական առանձնահատկությունները՝ պարզաբանելով գործընթացի այս փուլի հետ կապված հանրությանը հետաքրքրող հիմնական հարցերը:
Ըստ այդմ, կներկայացվի վարորդների աշխատանքին, տրանսպորտային միջոցների տեսակին ու հասանելիությանը, հանրային տրանսպորտի աշխատանքի ժամերին, տեղփոխերին ու ժամանման հաճախականությանը, ինչպես նաև գործընթացի հաջորդ փուլերի մանրամասները։
Ասուլիսին մասնակցելու ցանկություն ունեցող մեր բոլոր գործընկերներին խնդրում ենք Երևանի քաղաքապետարան ներկայանալ ասուլիսի մեկնարկից առնվազն 5 րոպե շուտ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն