Պահոց

Մամուլի ասուլիսի հրավեր

06.07.2017

Հարգելի՛ գործընկերներ,

վաղը՝ հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները կներկայացնեն հուլիսի 9-16-ը մայրաքաղաքում անցկացվելիք «Ոսկե Ծիրան» 14-րդ կինոփառատոնով նախատեսված միջոցառումների ծրագիրը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն