Պահոց

Մամուլի ասուլիսի հրավեր

17.01.2017

Հարգելի գործընկերներ,

ս.թ. հունվարի 18-ին` ժամը 12:00 Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը կներկայացնի մասնավորապես շինբարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության և սոցիալական ապահովության ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2017 թվականի համար նախանշված ծրագրերը:
Խնդրում ենք ներկայանալ ասուլիսի մեկնարկից առնվազն 5 րոպե շուտ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն