Պահոց

Մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի մարաթոն» վազքի մրցույթը

16.10.2018

Հարգելի՛ գործընկերներ,
հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14.00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում (հասցեն՝ Արգիշտի 1) տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, «Արմ Մարաթոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Ադամյանը և «Կոկա-Կոլա Հելլենիք Արմենիա» ընկերության հասարակական գործերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը կներկայացնեն հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքում անցկացվելիք մարաթոնի մանրամասները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն