Պահոց

«Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

20.03.2018

Հարգելի համաքաղաքացիներ,

մարտի 21-ին՝ ժամը 15.00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի «Մշակույթների երկխոսություն» խորագրով 3-րդ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն Երևան քաղաքի պատմության թանգարանի իրանական հավաքածուի ցուցանմուշները (գեղանկարներ, տարազ, գորգ, գրաֆիկական աշխատանքներ, կենցաղային իրեր, ծիսական առարկաներ և այլն), որոնք հիմնականում վերագրվում են 17-19-րդ դարերին:
Իրանական մշակույթին նվիրված ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 31-ը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն