Պահոց

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կկազմակերպվի առավոտյան 08:30-ից մինչև 22:00

23.04.2018

Երևանի քաղաքապետի 2018թ. ապրիլի 16-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08:30-ից մինչև 22:00-ն անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով.

• Թ.1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ-Արգիշտիի-Իտալիայի-Խորենացու-Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:
Հետադարձը` Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի-Արգիշտիի փողոցներ-Հաղթանակի կամուրջ-Աթենքի փողոց-«Հրազդան» մարզադաշտ:
• Թ.2 երթուղի-«Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի-Լենինգրադյան, Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը` նույն ուղեգծով:

 


Երևանի քաղաքապետարան