Պահոց

Ժամանակավորապես փակ կլինի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վաղարշյան փողոցից մինչև Գյուլբենկյան փողոցն ընկած հատվածը

21.08.2018

Հարգելի համաքաղաքացիներ,

ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ից մինչև 24:00-ն փակ կլինի մայրաքաղաքի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վաղարշյան փողոցից մինչև Գյուլբենկյան փողոցն ընկած ճանապարհահատվածը:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:



Երևանի քաղաքապետարան