Պահոց

Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը

06.05.2017

Հարգելի համաքաղաքացիներ,
ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 9-ին, ժամը 06:00-ից մինչև մայիսի 9-ի 10:00-ն Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը փակ կլինի: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:


Երևանի քաղաքապետարան