ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա
«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ

Երևանի բոլոր հակատուբերկուլյոզային դիսպանսերների միավորմամբ 1987թ. ստեղծվել է քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերը։ Ընկերությունը հայտնաբերում, ախտորոշում և բուժում է տուբերկուլյոզով հիվանդներին։ Բնակչությանն անվճար, որակյալ, մասնագիտացված ծառայություն մատուցելու համար առկա են անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ 


Դիսպանսերն ունի 48 մահճակալանոց ստացիոնար բաժանմունք, որտեղ տարեկան որակյալ բուժում է ստանում 280-300 հիվանդ, բժշկական փորձաքննության է ենթարկվում 150-200 զինակոչիկ: Ռենտգեն և ֆլյուորոգրաֆիական բաժանմունքում տարեկան կատարվում է 9-10 հազ. ֆլյուորոգրաֆիական և 4-5 հազ. թոքերի ռենտգեն և շերտավոր հետազոտություն։ 

Լաբորատոր բաժանմունքը բաղկացած է կլինիկական և բակտերիոլոգիական լաբորատորիաներից, որտեղ կատարվում են արյան ընդհանուր, կենսաքիմիական, մեզի 4-5 հազ. վերլուծություն և խորխի 5-6 հազ. հետազոտություն։ Դիագնոստիկայի (ախտորոշման) բաժանմունքը բաղկացած է թոքային, մանկական, արտաթոքային, սոնոգրաֆիայի և ԱՇՖ կաբինետներից, որոնք, ախտորոշումը ճշտելու նպատակով, տարեկան կատարում են 5-6 հազ. խորհրդատվություն՝ Երևանի բոլոր բուժհաստատությունների ուղեգրերի հիման վրա։


Այստեղ սոնոգրաֆիական հետազոտության է ենթարկվում 950-1000 ԱՇՖ` 350-400 մարդ։ Դիսպանսերը սերտորեն համագործակցում է ՀՀ ուժային բոլոր նախարարությունների հետ, ԱԱԻ-ի ֆտիզիատրիայի ամբիոնի հենքն է, որտեղ հետհամալսարանական կրթություն են ստանում կլին օրդինատորները, ինչպես նաև վերապատրաստվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան, տեղամասային բոլոր բժիշկներն ու նրանց բուժքույրերը։


Հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրենն է բ.գ.թ., դոցենտ, ԱԱԻ ֆտիզիատրիայի ամբիոնի վարիչ,Երևանի գլխավոր ֆտիզիատոր Մկրտիչ Մկրտչյանը:

 

Հասցե` Քանաքեռ-Զեյթուն,
Ռուբինյանց 7-րդ նրբանցք
Հեռ.` (010) 62-59-00,
էլ. փոստ` tbcc@mail.ru, antitub@ucom.am

Լուսանկարներ