ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա
«Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ

«Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն իրականացնում է բուժկանխարգելիչ միջոցառումներ: Համաբուժարանը (պոլիկլինիկան) հիմնադրվել է 1961թ: Մինչև 1994թ. եղել է «Արաբկիր» մանկական կլինիկական հիվանդանոցի կազմում: 1994թ. «Արաբկիր» մանկական կլինիկական հիվանդանոցի լուծարումից հետո գործում էր որպես առանձին մանկական համաբուժարան, իսկ 2004թ. մտավ «Քանաքեռ – Զեյթուն» ԲԿ ՓԲԸ-ի կազմի մեջ, այնուհետև 2012 թ.-ի հոկտեմբերի 1-ից դարձավ ինքնուրույն հաստատություն` կոչվելով «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ: Համաբուժարանի շենքը վերանորոգվել է 1997թ: 2008թ.-ին նորոգվել են շինության մուտքը, մատենագրման բաժինը և ատամնաբուժական կաբինետը՝ Արաբկիրի թաղապետարանի և ֆրանսիական Պլեսի-Ռոբինսոնի քաղաքի քաղաքապետարանի հովանավորությամբ: Մանկական գրասենյակի կողմից ճանաչվել է /unicef/ մանկական բարեկամ համաբուժարան:


Համաբուժարանում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝


• Մանկաբուժական
• Նախադպրոցական – դպրոցական
• Կլինիկական-ախտորոշիչ լաբորատոր
• կենսաքիմիական լաբորատոր
• Վիրաբուժական
• Ռեաբիլիտացիոն
• Ստոմատոլոգիական
• Քիթ – կոկորդ – ականջաբանական
• Նյարդաբանական
• ԷՍԳ
• Էնդոկրինոլոգիական
• Մաշկավեներաբանական
• Իմունոլոգիական
• Վարակաբանական 
• Սրտաբանառևմատոլոգիական
• Ակնաբուժական
• Մանկական գինեկոլոգիա
• Ռենտգեն
• Ռեֆլեքսոթերապիայի
• Լոգոպեդի
• Ֆիզիոթերապիայի
• Մանիպուլացիոն
• Ուլտրաձայնային հետազոտություններ
• Մատենավարման

 

Տնօրեն` Անահիտ Քալանթարյան

Ընկերության հասցեն ` ք. Երևան, Փափազյան 32:
Էլեկտրոնային հասցեն ` arabkir-mankakan@mail.ru
 
Հեռ.` (010) 26-11-31

Լուսանկարներ