ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցություն

2010թ. հոկտեմբերի 7-8-ը Երևանում կայացավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համաժողովը, որին մասնակցեցին 30 ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմիններ: Այս խորհրդաժողովի արդյունքում ընդունվեց հայ-ֆրանսիական ապակենտրանացված համագործակցության խարտիան, որի համաձայն` առաջնային  այս համագործակցության առաջնային ոլորտներն են համարվում ֆրանսերենի ուսուցումը, տնտեսական զարգացումը, զբոսաջրջությունը և գյուղական զարգացումը, տեղական ինքնակառավարումը  և մասնագետների վերապատրաստումը, փոխգործակցությունը:
2013թ. հոկտեմբերին Ֆրանսիայի Վալանս քաղաքում գումարվել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության Ⅱ համաժողովը, որին Երևան քաղաքը ընդգրկված էր 4 աշխատախմբերից 3-ում՝
• կրթություն և մշակույթ,
• տուրիզմ,
• տեղական տնտեսության զարգացում
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը հանդիպել է Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի, ինչպես նաև հանդիպել է Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հետ։
• 2016թ. դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում կայացել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը: Համաժողովը ընթացել է չորս աշխատախմբերով, Երևանը մասնակցել է երեքին՝ Տուրիզմ, Քաղաքային ենթակառուցվածքներ, Կրթություն և մշակույթ, որից վերջինում եղել է պատասխանատու: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է Նիցցայի և Լիոնի քաղաքապետների տեղակալներին: