ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցի

1996-2002թթ. կառուցել են Ավանի  բնակիչներ, արդարադատության խորհրդական Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյանը և գործարար Արմեն Նապոլեոնի Աղաջանյանը:
Շինարարության ժամանակ հայտնաբերվել է հնամյա տաճարի սյան հիմնաքար:
Եկեղեցու մանրակերտը Գրիշա Մելիք-Սարգսյանը տեսել էր երազում և պատրաստել: Հետագայում եկեղեցին նախագծվել և կառուցվել է ըստ այդ մանրակերտի: Եկեղեցին ունի 11 մետր բարձրություն, 30 քմ տարածք և զանգակատուն:
Գրիշա Մելիք-Սարգսյանի նախապապը՝ Մելիք Սարգիսը, XVIIդ. Սուրբ Աստվածածնի նման մի մեծ եկեղեցի էր կառուցել Արցախում, իսկ նրա թոռը՝ Մելիք Ավետիսը, նորոգել էր գմբեթը: Այդ մասին հիշատակված է Արքեպիսկոպոս Բարխուդարյանցի <<Արցախի պատմություն>> երկհատոր գրքում:
Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ` եկեղեցու շինարարության համար անժամկետ հատկացվել է 600 քմ տարածք: Շինարարությունն սկսվել է 1996թ. և տևել շուրջ 7 տարի: Եկեղեցուն կից կառուցվել է նաև երիցատուն, ծխական խորհրդի ատենապետի նստավայր և հոգևոր կենտրոն: Բակում տեղադրվել է ցայտաղբյուր, խաչքար, կահավորվել երիցատունը և ծխական խորհրդի ատենապետի նստավայրը: Եկեղեցու շինարարությանն իրենց օրհնությունն ու նյութական աջակցությունն են բերել Ամենայն հայոց կաթողիկոսը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է 2002թ. նոյեմբերի 9-ին՝ Արարատյան հայրապետական թեմի հոգևոր դասի մասնակցությամբ:
Եկեղեցու ծխական խորհրդի որոշմամբ և միջնորդությամբ Գ. Մելիք-Սարգսյանը նշանակվել է ծխական խորհրդի ատենապետ:
Ներկայումս Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցին գործում է: