ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի

Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի
Կառուցվել է Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Կառուցումն սկսվել է 1996թ.` Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ: Հիմնօրհնեքը կատարվել է 1996թ. հուլիսի 31-ին՝ Գարեգին Ա կաթողիկոսի հայրապետության շրջանում:      Առաջին Սբ. պատարագը եկեղեցում մատուցվել է 2003թ. ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակի օրը` Տեր Խորեն քահանա Մարուքյանի ձեռամբ, ով առայսօր շարունակում է հոգևոր ծառայությունը: Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին: Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը: Եկեղեցին գմբեթավոր է: Կառուցված է մոխրագույն տուֆից, հատակը, Սուրբ սեղանը և ավազանը մարմարապատ են: Եկեղեցու գեղեցիկ զարդաքանդակներով փայտե դուռը պատրաստել է Փանոսյանը:
Եկեղեցուն կից գործում է ծխական խորհուրդ, որն իրականացնում է զանազան բարեգործական միջոցառումներ՝ այցելություններ ծերանոց, մանկատուն, կազմակերպում ուխտագնացություններ: Եկեղեցուն կից գործում է Երիտասարդաց միություն: