ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քաղաքային իշխանություն

Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը:
Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են` Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետը:
Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով:
Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները` ավագանին և քաղաքապետը, գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում:
Ավագանու որոշմամբ  ավագանին իր  գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում:
Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:
Ավագանին ՀՀ Uահմանադրությամբ և oրենքով իր լիազորություններն իրականացնելիu անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից: