ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Կլիմայական պայմաններ

Երևանը գտնվում է տեղանքային 2 գոտում. 850-1000 մ բարձրություններում կլիման անապատային-կիսաանապատային է, ավելի բարձրում` չոր տափաստանային: 
Հողածածկույթը բազմազան է. գերիշխում են գորշից մինչև շագանակագույն հողերը: Արևափայլի տևողությունը հասնում է 2700 ժամի: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 8,8-11,6 աստիճան է, ջերմաստիճանի տարեկան միջին տատանումը` 310:
Ամառը տևում է 4 ամսից ավելի` չոր, շոգ եղանակով. օդի միջին ջերմաստիճանն օգոստոսին 22-26 աստիճան է, առավելագույնը` 41,4 աստիճան: Ամռանը զարգանում են լեռնահովտային քամիները, որոնք ուժգնանում են օրվա երկրորդ կեսին` երբեմն հասնելով 15-20 մ/վրկ.-ի:
Ձմեռը չափավոր ցուրտ է. հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի: Հունվարի միջին ջերմաստիճանը -4-ից -6 է, առավելագույնը` -31: Գերիշխում են թույլ քամիները:
Գարունը կարճատև է, անկայուն եղանակով:
Երևանին բնորոշ է մեղմ, արևոտ, անհողմ աշունը:
Տեղումների տարեկան միջին ծավալը 250-370 մմ է: Առավելագույն տեղումները լինում են մայիսին: