ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Համագործակցություն՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ

2021 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության համագործակցությունը միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ

 

1. Երևանի քաղաքապետարանի պատվերով ձևավորված փորձագիտական թիմը, ՅՈՒՆԻՍԵՖ ու «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունների աջակցությամբ, «Հասանելի համայնքային սոցիալական ծրագրի» (CLASS) շրջանակներում 2019թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին իրականացրել է Երևան քաղաքի սոցիալական պաշտպանության համակարգի վերաբերյալ հետազոտություն Երևան քաղաքի՝ երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգի բարեփոխումների իրականացման նպատակով, և նշված կազմակերպությունների հետ համատեղ իրականացվում են աշխատանքներ՝ ուղղված համակարգի արդյունավետ գործառմանը:
2. 2022թ. մարտի 16-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ)՝ Վորլդ Վիժն կազմակերպության և Մանակական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Հասանելի համայանքային սոցիալական ծառայություն» (CLASS) ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել է «Սոցիալական աշխատողը Երևան համայնքում» խորագրով միջոցառում՝ նվիրված սոցիալական աշխատողի միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում վարչության կողմից ներկայացվել են 2019-2021 թվականների ընթացքում իրականացված աշխատանքները և 2022թ. նախատեսվող ծրագրերը:
3. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Վորլդ Վիժն կազմակերպության և Մանակական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Հասանելի համայանքային սոցիալական ծառայություն» ծրագրի շրջանակներում իրականացրել են հետևյալ աշխատանքները.
• Երևան համայնքի շուրջ 60 համայնքային ծառայողներ անցել են «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ
• Մշակվել են Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը և չափորոշիչները սահմանելու մասին կարգը
• Մշակվել է վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների աշխատակիցների (շուրջ 60) համար վերապատրաստումների մոդուլ
• Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների (այսուհետ՝ Բաժիններ) աշխատակիցների համար կազմակերպվել են երկօրյա դասընթացներ (դասընթացը կազմակերպվել է 4 խմբային բաշխվածությամբ, 60 աշխատակից)՝ ուղղված կամավորի կարգի շրջանակներում աշխատանքներ իրականացնելուն
• Նախատեսվում է մշակել Կարգի գործարկման, մատչելի կիրառման համար նախատեսված ուղեցույցը
• Կարգի գործարկման, մասնավորապես Խորհրդի նիստին անհատական սոցիալական ծրագրերի ներկայացման նպատակով անհատական սոցիալական ծրագրերը փորձնական քննարկելու, խնդիրները վերհանելու և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվել է եռօրյա արտագնա աշխատաժողով:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ Վորլդ Վիժն կազմակերպության և Մանակական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Հասանելի համայանքային սոցիալական ծառայություն» (CLASS) ծրագրի շրջանակներում իրականացվել են քննարկումներ՝ 2022թ.-ի ընթացքում համատեղ աշխատանքները պլանավորելու նպատակով:
4. Իրականացվել է կարողությունների զարգացման դասընթաց, որը կազմակերպվել է «Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության» (ACTED)-ի, IMPACT/REACH. Աջակցություն համակարգման ղեկավարող խմբին(CSG)» և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և «Վորլդ Վիժն Հայաստանի» և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի շրջանակում:
5. ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի հետ մշակվել է տեղական սոցիալական ծրագրեր իրականացնելու կարգը և նախատեսվում է փորձարկել Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, որից հետո կարգը կներկայացվի Երևան քաղաքի ավագանու հաստատմանը՝ համայնքում տեղական սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով:
6. ՄԱԶԾ /UNDP/-ի հետ «Երևան 2.0.՝ դեպի ավելի ներառական և ավելի կանաչ վերականգնում» ծրագրի գենդերային հավասարության բաղադրիչի շրջանակներում իրականացվել են քննարկումներ՝ տարվա ընթացքում համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով:
7. «ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ-ի հետ սկսվել է համագործակցություն «Համակարգային խնդիրների վերհանում, աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» տարածաշրջանային (Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Ալբանիա, Հյուսիսային Մակեդոնիա) ծրագրի շրջանակներում:
8. 2021թ. «Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում Երևան համայնքի հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն են ունեցել շարունակել զբաղվել սպորտով:
9. Իրականացվել է համագործակցություն «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ԲՀԿ-ի հետ և տարաբնույթ ծառայությունների շարունակականության ապահովման նպատակով տրվել է տրանսպորտային ծախսերի փոխհատուցում: Տրամադրվել է աջակցություն կենտրոնի կոմունալ վարձավճարների համար՝ ապահովելով ծառայություններ ստանալու շարունակականությունը:
10. «Առաքելություն Հայաստան» ԲՀԻ-ի հետ համագործակցության արդյունքում միայնակ և հաշմանդամություն ունեցող տարեցները հնարավորություն են ունեցել ստանալ խնամքի, սոցիալ-առողջապահական ծառայություններ, ինչպես նաև նրանց համար կազմակերպվել են շրջագայություններ ՀՀ տեսարժան վայրեր: Համագործակցությունը շարունակական բնույթ է կրում:
11. «Քայլ առաջ» հասարակական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում աուտիզմի ախտորոշում ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները հնարավորություն են ունեցել ստանալ սոցիալական ծառայություններ և զարգացնել ինքնուրույն ապրելու հմտություններ:
12. «ՍՕՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանքիների աջակցության հիմադրամի հետ համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն են ունենալու 2022թ. շարունակել ստանալ կենսական կարևոր սոցիալ-առողջապահական, հոգեբանական ծառայություններ:
13. «Ապագա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել են 7 զբաղվածության ծրագրեր՝ 3 մատնահարդարման և 4 ճագարաբուծության: 2022թ. ևս պլանավորվում են համատեղ իրականացնել զբաղվածության ծրագրեր:
14. «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում 2021 թվականի մայիսին կազմակերպվել է «Սթրեսի կառավարում» թեմայով սեմինար, որին մասնակցել են թիրախ խմբի շուրջ 60 անձ: Ծրագիրը նախատեսվել է իրականացնել երեք փուլով՝
• ծրագրի 1-ին փուլով սեմինարների արդյունքում 13 անձի տրվել է Ռեքավերի քոլեջի հոգեբանական աջակցության հավասար խորհրդատուի տեսագործնական վերապատրաստման մասնակցության հավաստագիր, որի համաձայն այս տարի (2022թ.)կարող են որպես հավասար խորհրդատու աշխատել պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ:
• 2-րդ փուլով թիրախ խմբի հետ միասին իրականացվում են դասընթացներ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների աշխատակիցների համար:
• 3-րդ փուլը նախատեսում է պրակտիկ գործունեություն՝ պատերազմից տուժած ընտանիքներին հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով:
«Ամբրա» հոգեկան առողջության կենտրոն ՀԿ-ի միջոցով պատերազմից տուժած ընտանիքներին տրամադրվել են հեգեբանական աջակցություններ:
15. «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ԲՀԿ-ի հետ համատեղ իրականացվել են հենաշարժողական խնդիրներ ունեցող 4 զինծառայողների բնակարանային պայմանների հարմարեցման աշխատանքներ, ինչպես նաև վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինծառայողներին տրամադրվել են հոգեբանական և հոգեբուժական ծառայություններ:
16. «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվել է ներառական ճամբար՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալական աջակցության կարիք ունեցող 100 երեխաների համար. ճամբարում երեխաները հնարավորություն են ունեցել մասնակցելու տարբեր խմաբակների, ինչպես նաև ստանալ սոցիալ-հոգեբանական ծառայություններ: Ճամբարը բարելավելու, ավելի մատչելի և ներառական դարձնելու նպատակով աջակցություն է տրամադրվել կազմակերպությանը:
17. «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին աջակցության տրամադրման արդյունքում անձինք հնարավորություն են ունեցել սննդի, կացարանի, խնամքի ծառայություններ ստանալ անօթևանների կացարանում:
18. ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հետ համագործակցության արդյունքում փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին տրամադրվել է աջակցություն՝ 3 ամսվա կոմունալ վարձավճարների մասնակի փոխհատուցման նպատակով:
19. «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Կայուն լուծումներ տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձանց ինտեգրման համար» ծրագրի շրջանակներում Երևան համայնքի վարչական շրջաններում հաշվառված արցախցի, ինչպես նաև կոնֆլիկտից տուժած ընտանիքներին տրամադրվել են բնաիրային փաթեթներ:
20. «Հայկական Կարմիր խաչ», «Հայ կրթական հիմնադրամ», ԱԻՆ Հայկական Կարմիր խաչ, Հայ կրթական հիմնադրամ, ԱԻՆ, ՄԱԿ համաշխարհային պարենի ծրագիր, «Հայ առաջադեմ» ՀԿ, Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի ՀՔՎՕՍԵ, ՀԲԸՄ, USAID, ԱՌԴԱ միջազգային մարդասիրական կազմակերպություն, Անտոնիի ֆրանսահայ համայնք, ICCA Armenia-Russia Ռոտարի Հայաստան և այլն կազմակերպությունների կողմից սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվել են տարաբնույթ աջակցություններ՝ բնաիրային փաթեթներ, հիգիենիկ, տնտեսական պարագաներ, հագուստ, խոհանոցային հավաքածու, թեյնիկ, վերմակ, անկողնային պարագաներ, ջրաման և այլն:
Համագործակցությունների արդյունքում 2021թ. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, սոցիալական աջակցության կարիք ունեցող 20.894 ընտանիք/88.516 անձի, իսկ 2022թ.-ի առաջին եռամսյակում՝ 1962 ընտ./7418 անձի տրամադրվել են տարաբնույթ աջակցություններ (բնաիրային փաթեթներ, հագուստ և այլն):

 

Լուսանկարներ