ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Կորոնավիրուսային հիվանդություն COVID-19

Կորոնավիրուսային հիվանդություն COVID-19

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին պաշտոնապես հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին։

Նոր կորոնավիրուսը հայտնի է COVID-19 անվամբ։ Այն պատկանում է կորոնավիրուսների մեծ ընտանիքին և այդպես է կոչվում թագ հիշեցնող ատամնավոր կառուցվածքի պատճառով։ Նոր վարակը ծանրության տարբեր աստիճանի շնչական հիվանդություններ է առաջացնում։
Վարակի հարուցիչները բազմանում են կոկորդում։ Երբ վարակված մարդը խոսում կամ հազում է, տարածում է մանրադիտակային կաթիլներ՝ մինչև 1,5 մետր հեռավորությամբ։ Այդ գոտում գտնվելու դեպքում վարակը հիմնականում փոխանցվում է։ Վարակումից մինչև ախտանշանների դրսևորումն ընկած ժամանակահատվածը (ինկուբացիոն շրջան) 2-14 օր է տևում։

 

Հիվանդության տարածումը կանխելու համար ամբողջ աշխարհում իրականացվել և մինչ օրս իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։

 

Երևանի պոլիկլինիկաներում «Քովիդ 19»-ի դեմ երեք պատվաստանյութ է հասանելի`  «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» և «Սինովաք»:

Պատվաստվել ցանկացող բոլոր քաղաքացիները կարող են մոտենալ իրենց նախընտրած պոլիկլինիկա, տեղում բուժզննում անցնել ու, եթե չլինեն հակացուցումներ, պատվաստվել:

 

Ստորև կարող եք ծանոթանալ. 

 

 

Լուսանկարներ