ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

2015 թ. կատարված աշխատանքներ

11.01.2016

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանկողմից Երևանի քաղաքապետի 07.06.2012թ. N 4400-Ա որոշման համապատասխան 2015 թվականի ընթացքում իրականացվել է թվով 46 ընդունելություն, որոնց ընթացքում վարչությանը վերապահված գործառույթներին առնչվող հարցերի շրջանակներում իրենց հուզող հարցերի շուրջ մասնակցել են թվով 449 իրավաբանական և ֆիզիկական անձինք։

 

 

09․12․2015

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնության Արցախի 4-րդ նրբանցք 10/2 հանրակացարանային շենքի 15 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը: Նույն շենքի ևս 33 ընտանիքների ներկայացուցիչների վիճակահանությամբ բնակարաններ էին հատկացվել նախորդ նիստի ժամանակ: Հերթական նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 15 ընտանիքների ներկայացուցիչները վիճակահանության սկզբունքով ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 6/1 շենքի հարկաբաժիններում առկա 1, 2 և 3 սենյականոց թվով 15 բնակարաններ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհավորել է նոր բնակարաններ ստացող ընտանիքների ներկայացուցիչներին և տեղեկացրել, որ վիճակահանությունից հետո կազմված արձանագրությունների հիման վրա կպատրաստվեն Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ` բնակարանները հատկացնելու վերաբերյալ:
Բնակարանները կբաշխվեն մինչև տարեվերջ:

 

04.12.2015թ.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հ.947-Ն որոշմամբհաստատված կարգի շրջանակներում Երևանի քաղաքապետի 2012թ. հոկտեմբերի 1-ի հ.6589-Ա որոշմամբ ստեղծված «Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» հանձնաժողովի կողմից քննարկվեցզինվորական ծառայության ընթացքում զոհված և (կամ) հաշմանդամ դարձած թվով 21 զինծառայողների ընտանքներինբնակարանային պայմանների բարելավման հաշվառման վերցնելու հարցը, որի արդյունքում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով վերոնշյալ ընտանիքները հաշվառվեցին բնակարանային պայմանների բարելավման նպատակով՝ անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու համար։
Որոշումները զոհված և (կամ) հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանքներին հանձնելուց հետո նրանց բացատրվեց հետագա ընթացակարգն և տեղեկացվեց, որ Երևանի քաղաքապետի համապատասխան գրությամբզոհված և (կամ) հաշմանդամ դարձած թվով 21 զինծառայողների ընտանքներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով՝ անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու մասին Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատված ցուցակները տրամադրվել են Հայաստանի Հանրապետության պաշպանության նախարարությանը:

 

27.11.2015թ

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ կարգի վթարային ճանաչված ու արդեն ապամոնտաժված շենքի փաստացի բնակիչներին բնակարանների փոխհատուցման ծրագրով արդեն հատկացվել են նոր բնակարաններ: Նոյեմբերի 27-ին Երևանի քաղապետի տեղակալ Վահե Նիկոյանը և աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը հանդիպել են նույն շենքում փաստացի չբնակվող բնակիչների հետ: Մինչ շենքի քանդումը այդ շենքում տվյալ քաղաքացիների փաստացի չբնակվելու փաստն ապացուցված է նախկինում արված գույքագրման արդյունքներով, ինչպես նաև քանդման պահին նրանց բացակայությամբ: Սակայն վերջիններս քաղաքապետարան էին ներկայացրել վերաբնակեցման նպատակ հետապնդող փաստաթղթեր, որոնք թերի էին, ինչն էլ ըստ բնակիչների վերաբնակեցման ուշացման պատճառն էր: Բնակիչների մի խումբը նրանք էին, ովքեր գույքագրումով չէին բնակվել, բայց առկա են եղել բնակության փաստեր, և ըստ այդմ էլ առաջիկայում նրանք կվերաբնակեցվեն: Բնակիչների մի հատվածի դեպքում տվյալ մասնաշենքը չի քանդվել, քանի որ 4-րդ կարգի վթարայնության աստիճան չի տրվել: Փոխարենը տրվել է 2–րդ կարգի վթարայնություն, որի դեպքում բնակիչները չեն վերաբնակեցվում:

Քաղաքապետարանը տվյալ քաղաքացիներին առաջարկել է աջակցություն`մասնաշենքում առկա թերությունները վերացնելու համար: Բնակիչների մեկ այլ խումբ էլ հիմնավոր փաստաթղթեր չներկայացրած կամ այդպիսիք չունեցող քաղաքացիներն էին: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, լսելով կարծիքներն ու առաջարկությունները, հստակ բացատրեց, որ բնակարան հատկացնելու միակ նախապայմանը հիմնավոր փաստաթղթերն են առ այն, որ վերջիններս բնակվել են և շենքն ազատել են վթարայնության պատճառով:

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքը բնակեցվել էր 2005 թվականին և որպես վթարային գույքագրվել է 2012 թվականին: Բացի 4-րդ կարգի վթարային ճանաչված մասնաշենքից, գույքագրման ժամանակ որևէ այլ հատվածում բնակության մասին վկայող որևէ փաստ չի եղել:

 

26.11.2015թ. 

Նոյեմբերի 26-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Վ. Բրյուսովի 66 հասցեի 4–րդ կարգի վթարային շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ՝ Արսեն Ամյանը և աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանպետի տեղեկալ՝ Վահան խաչատրյանը:

Ներկայացնելով 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացը, քաղաքապետի տեղակալը նշել է, որ այն իրականացվում է Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված կարգով, այսինքն առկա բնակարանների սենյակների թվի մակերեսին համապատասխան և երբեմն ավելին: Վ. Բրյուսովի 66 հասցեում տեղակայված 4-րդ կարգի վթարային շենքում դեռ բնակվող ընտանիքների ներկայացուցիչներին առաջարկվել է վերաբնակեցնել Շինարարների 6/1 նորակառույց շենքում: Հաջորդ քննարկման ժամանակ կհստակեցվի այն ընտանիքների թիվը, որոնք տվել են հենց այդ շենքում վերաբնակվելու համաձայնություն, ինչին կհաջորդի փաստաթղթային ձևակերպման փուլը: Բոլոր դեպքերում, վերաբնակեցման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:

 

Լուսանկարներ