ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Իրականացվող աշխատանքներ

Համագործակցության ծրագիր

/08.06.2018թ./

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 29 մանկապարտեզներ ամբողջովին կհիմնանորոգվեն, իսկ 118 մանկապարտեզներում կիրականացվեն էներգաարդյունավետության և սեյսմակայունության տեխնիկական ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կնախաձեռնվեն էներգաարդյունավետության և սեյսմակայունության միջոցառումներ:

 

«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի ամփոփում
/06.06.2018թ./
Երևանի քաղաքապետարանում անցկացվեց «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլը: Քվեարկության արդյունքում լավագույն դաստիարակ ճանաչվեց «Երևանի հ.109 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի երաժշտության դաստիարակ Կարճիկյան Գոհարիկը:

 

«Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի քաղաքային փուլ
/05.06.2018թ./
«Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզական համալիրում տեղի ունեցավ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի քաղաքային փուլը: 
Հաղթող ճանաչվեցին. 
1. «Երևանի հ.7 մանկապարտեզ» ՀՈԱԿ /Կենտրոն վարչական շրջան/-1-ին մրցանակային տեղ 
2.«Երևանի հ.89 մանկապարտեզ» ՀՈԱԿ /Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան/- 2-րդ մրցանակային տեղ 
3. «Երևանի հ.60 մանկապարտեզ» ՀՈԱԿ /Դավթաշեն վարչական շրջան/-3-րդ մրցանակային տեղ:

 

«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլ

/15.05.2018թ.-30.05.2018թ./

Անցկացվեց «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլը: Հանձնաժողովի անդամները դիտեցին պարապմունքներ, ուսումնասիրեցին դաստիարակների առօրյա աշխատանքը:

 

«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի կազմակերպում
/14.05.2018թ./

 Երևանի քաքաղաքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվեց մրցույթի անցկացման կարգը, տրվեցին հանձնարարականներ:

 

 

«Լավագույն մարզական նախադպրոցական  հաստատություն» մրցույթ

/20.04.2018թ.-15.05.2018թ./

 Ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական  հաստատություն» մրցույթի 2-րդ փուլը: Հաղթողները կմասնակցեն քաղաքային փուլին:

 

Միջոցառումներ՝ Երևանի մանկապարտեզներում

/01.03.2018թ.-30.04.2018թ./

 Մանկապարտեզներում անցկացվեցին հանդեսներ՝ գարուն, մայրիկների տոն, Սուրբ Զատիկ և այլ թեմաներով: Երեխաների առօրյան համեմվեց գարնանային տրամադրությամբ:

 

Փորձի փոխանակում
/03.04.2018թ./

«Երևանի հ.56 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կրտսեր II տարիքային խմբում փորձի փոխանակման նպատակով մարտի 3-ին կազմակերպվեց բաց պարապմունք՝ մայրենի լեզվից:
2017թ. Երևան քաղաքի «Տարվա լավագույն դաստիարակ» ճանաչված Կ. Պետոյանի պարապմունքը կազմակերված էր ուսուցման ժամանակակից մեթոդներով, որին ներկա էին դաստիարակներ և մեթոդիստներ:

 

Հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների ապահովումը մանկապարտեզներում
/02.04.2018թ-30.04.2018թ./

 Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզներում շարունակվում են հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները: Շենքերում առկա են տարհանման սխեմաներ, ուղղորդող սլաքներ, որոնցով արտակարգ իրավիճակների դեպքում երեխաներն առավել հեշտությամբ կկողմնորոշվեն: Հաստատություններում կազմակերպվում են նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ երեխաների և դասընթացներ՝ ծնողների համար:

 

Բաց պարապմունքներ
/01.03.2018թ.-30.04.2018թ./

Երեխաների ձեռքբերած գիտելիքների ամփոփման, դաստիարակների փորձի փոխանակման, ինչպես նաև կրթադաստիարակչական աշխատանքները ծնողներին ներկայացնելու նպատակով մանկապարտեզներում իրականացվել են բաց պարապմունքներ:

 

 

Խորհրդակցություն-քննարկում
/17.03.2018թ./

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ Երևանի վարչական շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերի մասնակցությամբ:
Օրակարգում՝ մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի, պիտանելիության, ժամկետների պահպանման, մանկավարժական կադրերի ճիշտ ընտրության, դաստիարակների փորձի փոխանակման և ոլորտին վերաբերող այլ հարցեր:

 

Հանդիպում-քննարկում
/10.02.2018թ./

Երևանի մանկապարտեզներում տեղի ունեցան խորհրդակցություններ՝ ՀՀ ԿԳՆ պետական տեսչության ուսումնասիրությունների արդյունքները վերլուծելու, հաստատություններում արձանագրված թերությունները կարգավորելու նպատակով: Տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

 

Սեմինար՝ նորանշանակ տնօրենների համար
/07.02.2018թ./

Կազմակերպվել է սեմինար՝ մանկապարտեզների նորանշանակ տնօրենների համար: Օրակարգում՝ կրթության ոլորտին առնչվող իրավական դաշտը կարգավորող, սանիտարական նորմերին և կանոններին, սննդի կազմակերպման հիգիենիկ պահանջներին, ինչպես նաև կրթադաստիարակչական գործընթացին վերաբերող հարցեր: