Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2018թ. N 107-Ա


ՈՐՈՇՈՒՄ

«ԵՐԵՎԱՆԻ Հ.91 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 23-րդ կետերով ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Երևանի հ.91 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել ««Փոքրիկ երկիր» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության:
2. «Երևանի հ.91 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                 Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. փետրվարի 13
Երևան