Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2018թ. N 108-Ա


ՈՐՈՇՈՒՄ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով և հիմք ընդունելով Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագծի բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նախագահ, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տ.Բարսեղյանի գրությունը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա հուշարձանը Երևան քաղաքի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում տեղադրելու համար։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. փետրվարի 13
Երևան