Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2018թ. N 111-Ա


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ
ՄԻՋԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման հավելվածի 13-րդ կետի 43-րդ ենթակետի «գ» պարբերությունով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված դրամաշնորհային պայմանագիրը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. փետրվարի 13
Երևան