Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2018թ. N 112-Ն

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի
Հ.90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և ելնելով Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների կողմից 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառված և սահմանված 4000 (չորս հազար) դրամ արտոնությունից օգտվելու դիմումատուների թվաքանակը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «2018 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N190-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2017 թվականի փետրվարի 14-ի N675-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին կետի 4-րդ ենթակետում՝ «մինչև 500 երեխայի հաշվարկով» բառերը փոխարինել՝ «մինչև 300 երեխայի հաշվարկով» բառերով,
2) 1-ին կետի 5-րդ ենթակետում՝ «մինչև 400 երեխայի հաշվարկով» բառերը փոխարինել՝ «մինչև 800 երեխայի հաշվարկով» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. փետրվարի 13
Երևան